Ռանդալ Կոլո-Մուանին կարող է տեղափոխվել գերակումբ

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ինչպես հայտնում է L’Equipe-ը, «Բավարիան» պատրաստ է 24-ամյա ֆրանսիացու տրանսֆերի համար լավ գումար առաջարկել «Այնտրախտին»:

Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն և «Չելսին» նույնպես հետևում են ֆուտբոլիստի խաղին, իսկ Մադրիդի «Ռեալը» որոշել է հրաժարվել հարձակվողին ձեռք բերելու մտքից։

Նշվում է, որ «Այնտրախտը» կարող է բաց թողնել իր ֆուտբոլիստին, եթե նրա համար առաջարկեն 60-70 միլիոն եվրո՝ գումարած 30-40 միլիոն՝ բոնուսների տեսքով:

Անցած մրցաշրջանում Կոլո-Մուանին բոլոր մրցաշարերում անցկացրած 46 խաղում դարձել է 23 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: