«Յուվենտուսն» ու «Ինտերը» տրանսֆերային նույն նպատակն ունեն: Իտալական երկու թիմերը հետաքրքված են հռոմեական «Լացիոյի» առաջատարներից՝ Սերգեյ Միլենկովիչ-Սավիչի ծառայություններով:
Ինչպես տեղեկացնում է Ջանլուկա Դի Մարցիոն, իտալական գրանդներն առայժմ պաշտոնական առաջարկով չեն դիմել հռոմեացիներին:
Հայտնի է, որ «Լացիոն» 28-ամյա ֆուտբոլիստի համար 40 միլիոն եվրո է պահանջում:
Հիշեցնենք, որ Սերգեյ Միլենկովիչ-Սավիչը «Լացիոյի» կազմում հանդես է գալիս 2015 թվականի հուլիսից: