«Ինտերի» կիսապաշտպանը հնարավոր է տեղափոխվի Սաուդյան Արաբիա

Իտալական «Ինտերի» կիսապաշտպան Մարցելո Բրոզովիչը հնարավոր է հեռանա հարազատ ակումբից: 30-ամյա խորվաթ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիան ներկայացնող մի շարք թիմեր, և մասնավորապես՝ «Ալ-Նասրը»:

Արաբական թիմը գալիք մրցաշրջանից առաջ ցանկանում է ուժեղացնել թիմի կազմը և Բրոզովիչը տրանսֆերային հիմնական թիրախներց մեկն է:

Մարցելո Բրոզովիչը 2022/23 մրցաշրջանի բոլոր մրցաշարերում «Ինտերի» կազմում 40 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: