Մատեո Կովաչիչի տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի» կարող է ձախողվել

«Չելսին» և «Մանչեսթեր Սիթին» դեռ համաձայնության չեն եկել լոնդոնցիների կիսապաշտպան Մատեո Կովաչիչի տրանսֆերի շուրջ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի համաձայն՝ ակումբները մոտ են տրանսֆերի վերաբերյալ վերջնական համաձայնությանը, չնայած այն հանգամանքին, որ չեն կարողանում պայմանավորվել ֆուտբոլիստի գնի շուրջ։

Այս մրցաշրջանում Կովաչիչը բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։