Լուիս Էնրիկեն շուտով կգլխավորի եվրոպական գրանդը

Իսպանիայի հավաքականի նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն շուտով կգլխավորի ՊՍԺ-ն։ Ինչպես հայտնում է L’Equipe-ը, մասնագետը փարիզյան ակումբի հետ պայմանագիր կկնքի հաջորդ շաբաթ։

Աղբյուրի համաձայն՝ Էնրիկեին հատկապես գնահատում են ինչպես ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին, այնպես էլ մարզական տնօրեն Լուիս Կամպոսը։

Հիշեցնենք, որ նախկինում փարիզցիները բանակցություններ էին վարում Մյունխենի «Բավարիայի» նախկին մարզիչ Յուլիան Նագելսմանի հետ։