Ռոմելու Լուկակուն որոշել է կարիերան շարունակել Եվրոպայում

Բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն որոշել է կարիերան շարունակել Եվրոպայում՝ չնայած Սաուդյան Արաբիայի ակումբի հսկայական առաջարկին:

Հաղորդվում էր, որ հարձակվողի հետ բանակցություններ է վարել «Ալ-Նասրը», որի կազմում հանդես է գալիս Կրիշտիանու Ռոնալդուն։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ Լուկակուն որոշել է հետաձգել իր մեկնումը Սաուդյան Արաբիա։ 30-ամյա հարձակվողը դեռ պատրաստ չէ դադարեցնել ամենաբարձր մակարդակով խաղալը և հեռանալ Եվրոպայից:

2022/23 մրցաշրջանը Լուկակուն վարձավճարով անցկացրել է «Ինտերում»։ Ֆուտբոլիստի իրավունքները պատկանում են «Չելսիին»: