«Արսենալի» հարձակվող Ֆոլարին Բալոգանն անդրադարձել է իր ապագային

«Արսենալի» հարձակվող Ֆոլարին Բալոգանը խոսել է իր ապագայի մասին։

«Ես հստակ չգիտեմ, թե ինչ կլինի: Կարող եմ ասել, որ հաստատ այլևս վարձավճարով չեմ գնա»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Անցած մրցաշրջանում 21-ամյա ամերիկացի ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է եկել «Ռեյմսում»:

Անցած մրցաշրջանում հարձակվողը «Ռեյմսի» կազմում անցկացրել է 39 խաղ՝ դառնալով 22 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։