Էրլինգ Հոլանդը ֆանտաստիկ ցուցանիշ է գրանցել

«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը գոլի հեղինակ է դարձել Շոտլանդիայի հետ խաղում (1:2) Եվրոպայի առաջնության որակավորման փուլի շրջանակներում։

22-ամյա հարձակվողը 11 մետրանոց է իրացրել Շոտլանդիայի դեմ՝ խփելով իր 22-րդ գոլը ազգային հավաքականի կազմում:

Ըստ Stats Foot-ի՝ Հոլանդը դարձավ 53 տարվա մեջ առաջին եվրոպացի ֆուտբոլիստը, ով ազգային հավաքականի կազմում իր առաջին 24 խաղերում 22 գոլ է խփել: Նույն արդյունքին է հասել 1970 թվականին իտալացի Լուիջի Ռիվան։