Յոշկո Գվարդիոլը բանակցել է մանչեսթերյան ակումբի հետ

«Լայպցիգի» պաշտպան Յոշկո Գվարդիոլը բանակցություններ է վարում «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու համար, հայտնում է Philip Hinz-ը:

Նշվում է, որ անգլիական ակումբը պատրաստ է խորվաթի համար վճարել 80-85 մլն եվրո։ «Մանչեսթեր Սիթին» մոտ է ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի շուրջ համաձայնության գալուն։

«Լայպցիգը» իր ֆուտբոլիստի դիմաց պահանջում է 100 միլիոն և բոնուսներ։