Կալիդու Կուլիբալին կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը» պայմանագիր է առաջարկել «Չելսիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիին:

Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան՝ պայմանագիրը նախատեսված է երեք տարով, իսկ 31-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 25 մլն եվրո։

«Չելսիի» հետ բանակցություններն արդեն ընթանում են, Կուլիբալին կարող է նոր թիմ տեղափոխվել լիարժեք տրանսֆերի միջոցով։

Նախորդ մրցաշրջանում Կուլիբալին «Չելսիի» կազմում անցկացրել է 23 հանդիպում Պրեմիեր Լիգայում և դարձել երկու գոլի հեղինակ։