«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները խոսել է ՊՍԺ-ի հետաքրքրության մասին թիմի պաշտպան Լյուկա Էրնանդեսի նկատմամբ:
«Լյուկան մեզ համար հետաքրքիր ֆուտբոլիստ է: Նա ունի մեծ վարպետություն և մեծ սիրտ: Ես լսել եմ, որ ՊՍԺ-ն հետաքրքրված է նրանով, բայց մենք ցանկանում ենք նրան պահել։ Տեսնենք, թե ինչ կլինի այս ամառ»,- Հայների խոսքերն է մեջբերում Bild-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պաշտպանը «Բավարիայի» ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է այս ամառ հեռանալ ակումբից։