Լեոն Գորեցկան բացառել է իր տեղափոխությունը Սաուդյան Արաբիա

«Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան մեկնաբանել է Կարիմ Բենզեմայի տեղափոխությունը Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթթիհադ» ակումբ։

«Արաբական երկրների ֆինանսական միջոցները հսկայական են։ Այն, որ որոշ ֆուտբոլիստներ կարիերայի վերջում տեղափոխվում են այնտեղ, դա իրենց որոշումն է: Անձամբ ես դա միանշանակ կարող եմ բացառել։ Ես ակնհայտորեն կնախընտրեի «Բոխումին» կամ «Շալկեին»»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sport1-ը։

28-ամյա Գորեցկան Բոխումի սան է (2001-2013), 2013-2018 թվականներին հանդես է եկել «Շալկեում»։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։