Ռասմուս Հոյլունին կարող է տեղափոխվել Անգլիա

«Ատալանտան» գին է սահմանել թիմի հարձակվող Ռասմուս Հոյլունի համար, որով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ինչպես հայտնում է The Athletic-ը, իտալական ակումբը միայն պատրաստ է 100 միլիոն եվրոյի դիմաց բաց թողնել իր ֆուտբոլիստին։

Անձամբ ֆուտբոլիստը՝ ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն մանկունիանցիները մտադիր չեն «Ատալանտային» վճարել անհրաժեշտ գումարը։

Անցած մրցաշրջանում 20-ամյա Հոյլունը 32 հանդիպում է անցկացրել Ա Սերիայում՝ դառնալով 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո: