Լոնդոնի «Չելսին» կապ է հաստատել իսպանական «Սելտայի» հետ՝ թիմի կիսապաշտպան Գաբրի Վեյգաի տրանսֆերի գնման նպատակով:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, «թոշակառուները» կարող են ֆուտբոլիստի տրանսֆերը գնել 40 միլիոն եվրոյով:
Նշվում է, որ կիսապաշտպանի համար պայքարում ներգրավված է նաև «Լիվերպուլը»։
21-ամյա կիսապաշտպանը Լա Լիգայի 36 խաղում դարձել է 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։