Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Ռոստովի» կիսապապաշտպան Խորեն Բայրամյանը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ, գրում է ակումբի պաշտոնական կայքը:
Կողմերի միջև կնքված նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը:
Բայրամյանը ռուսական ակումբում խաղում է 2021 թվականի օգոստոսից:
Նախորդ մրցաշրջանում Խորեն Բայրամյանը «Ռոստովի» կազմում մասնակցել է 31 խաղի, խփել 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում: