Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է հեռանալ «Կրասնոդարից»

Ինչպես հայտնում է RB Sport-ը, 23-ամյա Սպերցյանը կարիերան գերմանական Բունդեսլիգայում շարունակելու երկու տարբերակ ունի.

Այսպիսով, «Ֆրայբուրգն» ու Մյոնխենգլադբախի «Բորուսիան» կպայքարեն Սպերցյանի տրանսֆերի համար։

Նշվում է, որ ակումբների սկաուտները Սպերցյանի խաղին կհետեւեն Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումների ընթացքում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Կրասնոդարը» Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար ակնկալում է ստանալ 12 միլիոն եվրո: