«Ինտերը» նոր տրանսֆերային թիրախ ունի

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ֆլորին Բալոգունը կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում։

Ըստ La Gazzetta dello Sport-ի լրագրողների, ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Ինտերը»:

«Ներաձուրիների» մարզական տնօրեն Պիերո Աուզիլիոն ժամանել է Լոնդոն, որտեղ կբանակցի «թոշակառուների» ներկայացուցիչների հետ հնարավոր գործարքն ավարտին հասցնելու համար: «Ինտերը» մտադիր է վարձակալել Բալոգունին, իսկ «Արսենալը» ցանկանում է 40 միլիոն եվրոյի դիմաց վաճառել նրա ամբողջական տրանսֆերը:

Անցած մրցաշրջանում Ֆլորինի վարձավճարով խաղալով «Ռեյմսի» կազմում մասնակցել է Ֆրանսիայի առաջնության 37 հանդիպման, որոնցում դարձել է 21 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։