«Ռեալ-Սոսյեդադի» մամուլի քարտուղար Լուիս Արկոնադան արձագանքել է Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերին։
«Արդյո՞ք Տիկնիզյանը «Ռեալ-Սոսյեդադի» շորթ ցուցակում է: Ես այս մասին ոչինչ չգիտեմ»,- ասել է Արկոնադան։
Անցած մրցաշրջանում 24-ամյա Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 37 հանդիպում, դարձել 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։