Բելգիացի կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը կարող է կարիերան շարունակել «Միլանում», հայտնում է լրագրող Դանիելե Լոնգոն։
Աղբյուրի համաձայն՝ «Ռոսոներիի» գործադիր տնօրեն Ջորջիո Ֆուրլանին բանակցություններ է սկսել գործակալ Պիտեր Սմիթսի հետ, ով ֆուտբոլիստի գործակալն է։
Ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Ռոման», «Ասթոն Վիլան» և «Գալաթասարայը»:
2022/23 մրցաշրջանում Տիլեմանսը «Լեսթերի» կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։