Էրլինգ Հոլանդ․ «Չեմպիոնների Լիգայի եզրափակչում խաղալը միշտ եղել է իմ երազանքը»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կիսվել է Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ՝ «Ինտերի» դեմ կայանալիք խաղի ակնկալիքներով, որն առաջինը կլինի իր կարիերայում։

«Չեմպիոնների Լիգայի եզրափակչում խաղալը միշտ եղել է իմ երազանքը, և ինձ համար պատիվ է այնտեղ լինելը: Բայց ամենից առաջ դա խաղ է, որը պետք է հաղթել: Մեր մրցաշրջանը ֆանտաստիկ էր, և մենք ցանկանում ենք այն ավարտել լավագույնս:

Դժվար է լինելու այնպիսի մեծ թիմի դեմ, ինչպիսին «Ինտերն» է, բայց մենք ցանկանում ենք հաղթել և կանենք հնարավորը: Մենք չենք համբերում խաղալուն»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կկայանա այսօր Ստամբուլում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 23:00-ին: