Ֆրանսիական ակումբը ցանկանում է գնել Էդուարդ Սպերցյանին

«Մարսելը» հետաքրքրված է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով, այս մասին իր Twitter-ում հայտնել է հայ լրագրող Հրաչ Խաչատրյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Այաքսը» պաշտոնական առաջարկ է արել «Կրասնոդարին» 23-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի համար։ Հոլանդական ակումբը պատրաստ է Սպերցյանի համար վճարել 9 մլն եվրո։

Այս մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։