Մադրիդի «Ռեալը» կարող է պայմանագիր կնքել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի հետ, եթե չկարողանա համաձայնության գալ «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնի հետ, հայտնում է FootMercato-ն։
Աղբյուրի համաձայն՝ անգլիացին մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն, սակայն եթե համաձայնությունը չստացվի, մադրիդցիներն կկենտրոնանան Լաուտարո Մարտինեսի վրա։
Այս մրցաշրջանում Մարտինեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 56 հանդիպում՝ դառնալով 28 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: Portal Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։