Մաուրիսիո Պոչետինոն զանգահարել է Ռոմելու Լուկակուին

«Չելսիի» նոր գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն զանգահարել է բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին, հայտնում է TodoFichaes-ը։

Աղբյուրի համաձայն՝ Արգենտինացի մասնագետը բելգիացուն հայտնել է, որ հաջորդ մրցաշրջանում հույսը դնում է նրա վրա և նրան համարում է թիմի առաջատարներից մեկը։

Հիշեցնենք, որ Լուկակուն այժմ վարձավճարով հանդես է գալիս «Ինտերում»: Մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ 30-ամյա հարձակվողը նապընտրում է մնալ իտալական ակումբում։
2022/2023 մրցաշրջանում Լուկակուն «Ինտերի» կազմում անցկացրել է 36 հանդիպում, դառնալով՝ 14 գոլ և 7 գոլային փոխանցման հեղինակ։