Ֆեդերիկո Կիեզան չի տեղափոխվի «Բավարիա»

«Յուվենտուսի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզան չի տեղափոխվի «Բավարիա», հայտնում է Sky Sport Germany-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենցիների ղեկավարությունը չի պատրաստվում գնել 25-ամյա իտալացուն։

Նախորդ մրցաշրջանում Կիեզան «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։