«Բավարիան» պատրաստ է բաց թողնել պաշտպան Բենժամեն Պավարին, եթե 30-40 միլիոն եվրո առաջարկ ստանա, հայտնում է Sky Sport Germany-ն։
Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։
Ավելի վաղ Sky Sport-ը հայտնել էր, որ ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ ակումբից այս ամառ: Պավարի պայմանագիրը մյունխենցիների հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։
Ընթացիկ մրցաշրջանում Պավարը թիմի կազմում Բունդեսլիգայում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։