CONFERENCE LEAGUE. Դեկլան Ռայսը՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը ճանաչվել է 2022/23 Կոնֆերենցիաների Լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։

Մրցաշարի շրջանակում 24-ամյա կիսապաշտպանը անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Հավելենք, որ «Վեսթ Հեմը» 1999 թվականից ի վեր առաջին անգամ հաղթել է եվրագավաթում: