«Բավարիայի» ղեկավարները կիսապաշտպանությունն ուժեղացնելու նոր տարբերակ են գտել

«Բավարիայի» ղեկավարները կարծում են, որ ամռանը դժվար կլինի պայմանագիր կնքել «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսի հետ։

Այսպիսով՝ մյունխենյան ակումբը խաղադաշտի միջին գիծն ուժեղացնելու այլընտրանքային տարբերակ է գտել։

«Բավարիան» թիրախավորել է «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստ Սոֆյան Ամրաբատին: Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է լրագրող Ֆիլիպ Քեսլերը։

Նշվում է, որ 26-ամյա Սոֆյան Ամրաբատը գտնվում է նաև «Բարսելոնայի», Մադրիդի «Ատլետիկոյի» և «Մանչեսթեր Յունայթեդի» դիտակետում։

Ամրաբատի գործող պայմանագիրը «Ֆիորենտինայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։