Մյունխենի «Բավարիան» թանկացրել է թիմի ձախ պաշտպան Ալֆոնսո Դեյվիսի տրանսֆերային արժեքը: Ինսայդեր Մանուել Բոնկեի խոսքով՝ Թոմաս Տուխելի թիմը միայն 100 միլիոն եվրոյի առաջարկ ստանալու դեպքում կքննարկի կանադացուն վաճառելու հարցը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր Մադրիդի «Ռեալի» կողմից Դևիսի նկատմամբ հատուկ հետաքրքրության մասին, որը ցանկանում է գնել Ալֆոնսոյին՝ փոխարինելու իրենց պաշտպան Ֆերլան Մենդիին։
22-ամյա Դևիսը Բունդեսլիգայի վերջին մրցաշրջանում դարձել է գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը Մյունխենի «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ: