Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կվերադառնա »Բարսելոնա», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ 35-ամյա արգենտինացին արդեն համաձայնեցրել է պայմանագրի կետերը կատալոնական ակումբի հետ, որը ուժի մեջ կլինի մինչև 2024 թվականի հունիսի վերջը։
Մեսսին «Բարսելոնայի» սան է, 2000 թվականից նա ակումբի ակադեմիայում է, հարձակվողը իր նորամուտը նշել է գլխավոր թիմում 2004 թվականի հոկտեմբերին։ 2021 թվականի ամռանը ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով հեռացավ ակումբից և տեղափոխվեց ՊՍԺ։
Մեսսին փարիզցիների կազմում անցկացրել է 75 հանդիպում, դառնալով՝ 32 գոլի և 35 գոլային փոխանցման հեղինակ: