Ալեքսիս Սանչեսը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Մարսելի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարող է հայտնվել Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկում, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ Սանչեսը շահավետ առաջարկ է ստացել և մտադիր է մոտ օրերս պայմանագիր կնքել անանուն ակումբի հետ։

Նշվում է, որ ֆուտբոլիստին առաջարկել են տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 5 միլիոն եվրո։