Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման ազատ գործակալի կարգավիճակով միացել է արաբական «Ալ Իթիհադին», գրում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կողմերի միջև կնքած պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:
Հիշեցնենք, որ Բենզեման վերջին 14 տարիներին խաղում էր Մադրիդի «Ռեալում», որի կազմում անցկացրել էր 648 հանդիպում, դարձել 354 գոլի և 165 գոլի հեղինակ:
