«Ռոման» դիտարկում է արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիին՝ որպես թիմի հարձակվող Թեմի Աբրահամի պոտենցիալ փոխարինողի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աբրահամը վնասվածք է ստացել, ինչի պատճառով կարող է բաց թողնել ինը ամիս։
«Ռոման» հարձակման գիծն ուժեղացնելու տարբեր տարբերակներ է փնտրում։
Իկարդիի տրանսֆերային իրավունքները պատկանում են ՊՍԺ-ին, իսկ 2022/23 մրցաշրջանը արգենտինացին վարձավճարով անցկացրել է «Գալաթասարայում», որտեղ 24 խաղում դարձել է 22 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։