Մյոնխենգլադբախի «Բորուսիան» նոր գլխավոր մարզիչ ունի: Այդ պաշտոնում նշանակվել է շվեյցարացի մասնագետ Խերարդո Սեոանեն գրում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերի միջև կնքված պայմանագիրը հաշվարկված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:
Ավելի վաղ «Բորուսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվել էր գերմանացի մարզիչ Դանիել Ֆարկեն:
Հիշեցնենք, որ մայիսին «Բորուսիային» է միացել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը: