Մյոնխենգլադբախի «Բորուսիան» պայմանագիր կնքեց շվեյցարացի մասնագետի հետ

 Մյոնխենգլադբախի «Բորուսիան» նոր գլխավոր մարզիչ ունի: Այդ պաշտոնում նշանակվել է շվեյցարացի մասնագետ Խերարդո Սեոանեն գրում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերի միջև կնքված պայմանագիրը հաշվարկված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:

Ավելի վաղ «Բորուսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվել էր գերմանացի մարզիչ Դանիել Ֆարկեն:

Հիշեցնենք, որ մայիսին «Բորուսիային» է միացել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը: