«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին գրանցվել է ակումբի առաջին թիմի կազմում

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին գրանցվել է ակումբի առաջին թիմի կազմում։

Տեղեկությունը հայտնվել է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի սոցիալական ցանցերում։ Ըստ լրագրողի՝ Գավին պաշտոնապես գրանցվել է Լա Լիգայում։

Գավիի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը՝ 1 միլիարդ եվրո հրաժարագնով։ Կիսապաշտպանը հանդես կգա 6 համարի մարզաշապիկով։

Նախորդ մրցաշրջանում Գավին անցկացրել է 49 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։