Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին «Ալ-Հիլալին» խնդրել է հետաձգել տրանսֆերը մինչև 2024 թվականը, հայտնում է Goal-ը։
Աղբյուրի համաձայն՝ արգենտինացի հարձակվողի ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել սաուդյան ակումբի ղեկավարության անդամների հետ և խնդրել տեղափոխության հարցը տեղափոխել հաջորդ տարի։ Մեսսին որոշել է վերադառնալ կատալոնական ակումբ։
ՊՍԺ-ն վերջերս հայտարարեց 2022/23 մրցաշրջանի ավարտին Մեսսիի հեռանալու մասին։ 35-ամյա արգենտինացին հունիսի 30-ին կդառնա ազատ գործակալ։
35-ամյա հարձակվողը կատալոնական ակումբում հանդես է եկել 2005-ից 2021 թվականներին։ Կատալոնական թիմի կազմում նա անցկացրել է 778 հանդիպում, դարձել 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ։