Պաշտոնական․ «Թոթենհեմը» նոր մարզիչ ունի

«Թոթենհեմը» հայտարարել է Անժե Պոստեկոգլուի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ 57-ամյա ավստրալացու հետ պայմանագիրը նախատեսված է 4 տարով։

Մասնագետն աշխատանքը կսկսի հուլիսի 1-ից։

Նախկինում Պոստեկօղլուն գլխավորել է «Սելթիկը», որի հետ երկու անգամ դարձել է Շոտլանդիայի չեմպիոն։