Ն’գոլո Կանտեն կարող է հեռանալ «Չեսլիից»

«Չելսիի» կիսապաշտպան Ն’գոլո Կանտեն կարող է միանալ «Ալ-Իթթիհադին», հայտնում է լրագրող Ռուդի Գալետին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վճռորոշ հանդիպումը կկայանա առաջիկա մի քանի ժամվա ընթացքում։ Մեծ է հավանականությունը, որ ակումբը կկարողանա կնքել 32-ամյա ֆրանսիացու տրանսֆերի գործարքը:

Անցած մրցաշրջանում Կանտեն «Չելսիի» կազմում ինը հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նա վնասվածքի պատճառով բաց թողեց մրցաշրջանի մեծ մասը։

Կիսապաշտպանի պայմանագիրը լոնդոնցիների հետ ավարտվում է ամռանը։