Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն հրաժեշտ է տվել թիմի հարձակվող Կարիմ Բենզեմային։
«Շնորհակալ եմ բոլոր այն պահերի համար, որ մենք միասին կիսեցինք: Շնորհակալություն յուրաքանչյուր դասի, յուրաքանչյուր գոլի, յուրաքանչյուր գոլային փոխանցման, յուրաքանչյուր տիտղոսի համար, որը մենք միասին նվաճել ենք, և նույնիսկ ձեր «Ոսկե գնդակի» մի մասը լինելու արտոնության համար:
Այս ամենը կարծես թե երազ է Ռոդրիգոյի համար, ով 10 տարի առաջ արթնանում էր շաբաթ օրերին՝ դիտելու «Ռեալի» հանդիպումները: Դուք դարձել եք շատ բաների մի մասը, որոնց մասին ես երազել եմ իմ կյանքում՝ անձնական և մասնագիտական: Այսօր ես կարող եմ ձեզ միայն հաջողություն և երջանկություն մաղթել», – գրել է ֆուտբոլիստը իր Twitter-ում։