Խվիչա Կվարացխելիան խոսել է թիմում իր ապագայի մասին

«Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան խոսել է նեապոլիտանական թիմում իր ապագայի մասին։

««Նապոլիի» երկրպագուները կարող են հանգիստ լինել, կարող են վստահ լինել։ Ես սիրում եմ «Նապոլին»», – Կվարացխելիայի խոսքերն է մեջբերում DAZN-ը:

Ընդհանուր առմամբ նա նեապոլիտանական ակումբի կազմում անցկացրել է 33 հանդիպում, դարձել 12 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։