«Մանչեսթեր Սիթին» նոր պայմանագիր կառաջարկի Էրլինգ Հոլանդին

«Մանչեսթեր Սիթին» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդին։

Ակումբի ղեկավարությունը ցանկանում է 22-ամյա ֆուտբոլիստին ավելի երկար պայմանագիր առաջարկել, որպեսզի այլ ակումբների, մասնավորապես՝ Մադրիդի «Ռեալի» համար դժվարացնի նրան գնելու փորձերը, հայտնում է The Telegraph-ը:

«Մանչեսթեր Սիթին» այս մրցաշրջանում թրեբլ նվաճելու հնարավորություն ունի, եթե Չեմպիոնների Լիգայի եզրափակչում հաղթի «Ինտերին»: Թիմն արդեն հաղթել է Պրեմիեր Լիգան և Անգլիայի գավաթը։