«Պարի Սեն-Ժերմենը» տրանսֆեր է համաձայնեցրել

«Սպորտինգի» կիսապաշտպան Մանուել Ուգարտեն ՊՍԺ տեղափոխվելուց առաջ բուժզննում է անցնում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ըստ աղբյուրի՝ Ուգարտեն այժմ Փարիզում է։ Նոր թիմում ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 10 միլիոն եվրո։

22-ամյա ուրուգվայցու գործող պայմանագիրը «Սպորտինգի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։