«Մոնպելյեի» հարձակվողը կարող է տեղափոխվել Իտալիա

«Մոնպելյեի» հարձակվող Էլլի Վայը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ֆուտբոլիստով հետաքրքրված են «Յուվենտուսը» և «Միլանը»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 20-ամյա ֆրանսիացուն Թուրինում դիտարկում են որպես Դուշան Վլահովիչի փոխարինող, ով ամռանը կարող է հեռանալ ակումբից։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Մոնպելյեի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

Այս մրցաշրջանում հարձակվողը ֆրանսիական թիմի կազմում անցկացրել է 33 հանդիպում Լիգա 1-ում՝ դառնալով 19 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։