Բենջամին Պավարը կարող է լքել «Բավարիան»

Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է «Բավարիայի» պաշտպան Բենջամին Պավարի ծառայություններով, հայտնում է Sky Sport-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Բորուսիան» արդեն բանակցություններ է վարել ֆուտբոլիստի հետ։ Երկխոսությունը դրական է, «Բորուսիան» փորձում է տրանսֆերի շուրջ բանակցություններ վարել մյունխենյան թիմի հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված են «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ինտերը»:

Ընթացիկ մրցաշրջանում Պավարը թիմի կազմում Բունդեսլիգայում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։