«Թոթենհեմը» գտել է թիմի նոր մարզչին

«Թոթենհեմը» բանավոր համաձայնության է եկել «Սելթիկի» գլխավոր մարզիչ Անժե Պոստեկողլուի հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ կողմերը պայմանավորվել են երկու տարվա պայմանագիր կնքել՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

57-ամյա Պոստեկողլուն «Սելթիկը» մարզում է 2021 թվականից։ Թիմի հետ նա երկու անգամ դարձել է Շոտլանդիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել Լիգայի գավաթը և Շոտլանդիայի գավաթը։