Կայ Հավերցը մոտ օրերս կարող է լքել «Չելսին»

Մադրիդի «Ռեալը» կարող է ձեռք բերել «Չելսիի» հարձակվող Կայ Հավերցին 50-60 միլիոն եվրոյով, գումարած բոնուսները, հայտնում է Ֆլորիան Պլետենբերգը:

Մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ցանկանում է իր թիմում տեսնել Հավերցին, բանակցությունները կարող են սկսվել առաջիկա օրերին։

Անցած մրցաշրջանում Հավերցը «Չելսիի» կազմում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 60 միլիոն եվրո։