Լոնդոնի «Չելսին» թիրախավորել է «Միլանի» եւ Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Մայք Մենյանին։
La Repubblica-ի տեղեկություններով՝ «թոշակառուները» ցանկանում են ձեռք բերել «ռոսոներիի» դարպասապահին։
Աղբյուրը հայտնում է, որ «Չելսին» պատրաստ է 60 միլիոն եվրո առաջարկել Ֆրանսիայի հավաքականի հիմնական դարպասապահի տրանսֆերի համար։
Այնուամենայնիվ, գործարքը դժվար կլինի փակել, քանի որ «Միլանը» Մենանին համարում է արժեքավոր ֆուտբոլիստ ու մտադիր չէ նրան բաց թողնել: