Ֆրեդն ակնարկել է, որ կլքի «Մանչեսթեր Յունայթեդը»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ֆրեդն ակնարկել է մանկունիանցիների ակումբից իր հնարավոր հեռանալու մասին։

«Պայմանագրի ավարտին մնացել է մեկ տարի, ես պետք է ամեն ինչ քննարկեմ ընտանիքիս հետ: Ես կշփվեմ ակումբի հետ՝ պարզելու ղեկավարության դիրքորոշումը։

Զրույց կունենամ նաև գլխավոր մարզչի հետ։ Ուզում եմ ասել, որ ես միշտ երջանիկ եմ եղել «Յունայթեդում»։

Ցանկանում եմ շարունակել օգնել թիմին»,- բրազիլացի կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում Goal.com-ը։

Անգլիայի Պրեմիեր Լիգայի վերջին մրցաշրջանում 30-ամյա բրազիլացին անցկացրել է 35 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։