Թեմմի Աբրահամը լուրջ վնասվածք է ստացել

«Ռոմայի» հարձակվող Թեմմի Աբրահամը Ա Սերիայի 38-րդ տուրի՝ «Սպեցիայի» հետ խաղում (2:1) վնասվածք է ստացել, ինչի պատճառով երկար ժամանակով շարքից դուրս մնալու վտանգի տակ է։

Անգլիացին փոխարինման է դուրս եկել 64-րդ րոպեին, սակայն 80-րդ րոպեին վնասվածքի պատճառով ստիպված է եղել լքել խաղադաշտը:

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, Աբրահամի մոտ ախտորոշվել է ձախ ծնկի խաչաձև կապանների սալջարդ:

Նման վնասվածքի վերականգնման ժամկետը առնվազն երեքից չորս ամիս է:

25-ամյա հարձակվողը 2022/23 մրցաշրջանում անցկացրած 54 խաղում դարձել է 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։