Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը շարունակում է մտածել իր ապագայի մասին։
Ինսայդեր Խոսե Ֆելիքս Դիասի տեղեկություններով՝ իսպանացի կիսապաշտպանը «արքայական ակումբի» ղեկավարությունից ևս մեկ շաբաթ ժամանակ է խնդրել՝ մտածելու իր ապագայի մասին։
Շատ շուտով Սեբալյոսի պայմանագիրն ավարտվում է, ինչը նրան հնարավորություն է տալիս հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով։
Հիշեցնենք, որ Սեբալյոսը նախկինում ցանկանում էր վերադառնալ «Բետիս», որի կազմում հանդես էր գալիս դեռ մինչև «Ռեալ» տեղափոխվելը։